Աշխարհի առաջ խայտառակ ենք լինում, ի՞նչը պետք է հասկանանք։ Այսօր՝ հունվարի 28-ին, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Հայոց ցեղասպանության վերաբերյալ այն հայտարարությանը, թե դեռ պետք է հասկանանք ինչ է տեղի ունեցել։
«Պետությունը մեր տունն է։ Ո՞նց եք պատկերացնում մեկը ոտնձգում ա քո տան, քո ընտանիքի անդամների նկատմամբ, հայհոյում ա քո ընտանիքի անդամների, սպառնում ա ընտանիքի անդամներին, ահաբեկում ա, և դու ասում ես․ «գիտեք ինչ, եթե ես ձեն հանեմ, ավելի վատ կլինի, բեր լռեմ, էդ ամեն ինչը կուլ տամ, թշնամին ինչ ուզի անի, ինչ ուզի խոսա, հոխորտա մեր արժանապատվության հաշվին, ասի, որ մենք ֆաշիստական պետություն ենք, ասի, որ սա Հայաստան չէ, սա Արևմտյան Ադրբեջան է։ Իրենից հետո ինքը կրկնի, որ Թալինն ու Հոկտեմբերյանը դա Արևմտյան Հայաստան են, իրենց նարատիվները գա կրկնի, Ցեղասպանությունը ուրանա ասի՝ եկեք հասկանանք ցեղասպանությունը հայե՞րն են արել թուրքերին, թե՞ թուրքերը՝ հայերին»։ Սա սրիկայություն է, ստորության գագաթնակետն է։ Զարմանում եմ, որ ՀՀ-ում կան մարդիկ, որոնք փորձում են հասկանան։ Ամեն ինչ առավել քան պարզ ա, հասկանալու բան էլ չկա․ օկուպացիոն ռեժիմ ա, կոլոբորցոնիստոկան ռեժիմ ա, որը օկուպացրել է Հայաստանը, էդ մարդիկ դավաճան էլ չեն»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը